Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.15-ին, «BYD» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ֆրանսիայի հրապարակում վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.10-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիտոգրադյան փողոցի թիվ 7/4 հասցեի դիմաց բախվել է «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 3-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» տաքսի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 18-րդ կմ-ին բախվել է շինարարական աշխատանքների նպատակով ճանապարհին դրված բետոնյա արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11-ի սահմաններում, Ձորաղբյուր-Գառնի ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 2.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Լաուրա Հ.-ն և հայտնել, որ Երևան-Սևան ճանապարհին տաքսի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: