ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.03.2017 18:09 Պաշտոնական
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 28-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային:
Հանդիպմանը ներկա էին ոստիկանության շտաբի ու անձնագրային և վիզաների վարչության ներկայացուցիչները:
Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումները` առաջիկա ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու ուղղությամբ:
Եվգենի Սլոբոդան հայտնեց, որ ԱՊՀ երկրների 172 դիտորդներ իրենց առաքելությունը կիրականացնեն ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում:
Բարձր գնահատելով ոստիկանության կողմից կատարված աշխատանքները` մասնավորապես, ընտրացուցակների պատրաստման և դրանց հղկման ուղղությամբ, Եվգենի Սլոբոդան հաջողություն մաղթեց և հույս հայտնեց, որ ընտրությունների ընթացքում ՀՀ ոստիկանությունը պատվով կկատարի օրենսդրությամբ իր առջև դրված խնդիրները: