Կենտրոնականի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին, ժամը 05.00-ին, Սիմոն Վրացյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 36-ամյա Վահան Բ.-ին, որը սեպտեմբերի 26-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Նա հանձնվել է Էրեբունու բաժնի ծառայողներին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					