1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

skype-ի միջոցով հերթական ուղիղ կապի ընթացքում արտերկրի մեր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

skype-ի միջոցով հերթական ուղիղ կապի ընթացքում արտերկրի մեր հայրենակիցների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Նոյեմբերի 25-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սկայպի միջոցով հերթական անգամ պատասխանեց արտերկրի մեր հայրենակիցների հարցերին:
ՀՀ-ում գտնվող քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետի նշման, անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման համար գանձվող պետական տուրքի չափերը, գործողություն կատարելու ժամկետները: Քաղաքացուն պարզաբանվել է գործող կարգը: 
ՌԴ-ում գտնվող քաղաքացին, ում երեխան ծնվել է ՌԴ-ում, և նրա ծվելու պահին ինքը և ամուսինը հանդիսացել են ՀՀ քաղաքացիներ, ցանկանում էր տեղեկանալ՝ երեխայի համար կարող են ստանալ ՀՀ քաղաքացու անձնագիր և արդյո՞ք անձնագիրը կարող են ստանալ օտարերկրյա պետությունում: Պարզաբանվել է, որ գործող կարգի համաձայն՝ եթե երեխայի ծնողները հանդիսացել են ՀՀ քաղաքացիներ, անկախ երեխայի ծնվելու վայրից, վերջինս ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն: Անձնագիր ստանալու համար երեխայի ծնողը կարող է դիմել ինչպես օտարերկրյա պետությունում գտնվող դիվանագիտական ծառայության, այնպես և ՀՀ-ում գտնվելու դեպքում անձնագրային ծառայություն կամ ԱՎՎ:
Իտալիայում բնակվող մեր հայրենակցին  հետաքրքրում էր դատվածության վերաբերյալ տեղեկանք ստանալու ընթացակարգը, ինչպես և ծննդյան վկայականը և դատվածության տեղեկանքը ապոստիլով հաստատվելու կարգը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տեղեկանքը օտարերկրյա պետություն ներկայացնելու համար դիմումները ներկայացվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և ապոստիլով հաստատվում են նշված մարմնի կողմից, ուստի ընթացակարգի վերաբերյալ հստակ պատասխան տալու  համար տեղում կապ է հաստատվել ԱԳՆ ներքին աուդիտի բաժնի պետի հետ: Վերջինիս կողմից տրվել է հստակ պարզաբանում: 
Սկայպի միջոցով հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը: