ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Galatv.am» կայքի «Գյումրու տարբեր տեղամասերում գրանցվում են խախտումներ» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ

06.12.2015 22:39 Հանրաքվե
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.30-ին, Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Կումայրիի բաժնում գրությամբ ստացվել է նույն օրը «galatv.am» կայքում հրապարակված «Գյումրու տարբեր տեղամասերում գրանցվում են խախտումներ» վերտառությամբ հոդվածի պատճենը, համաձայն որի՝ Գյումրու թիվ 5 երաժշտական դպրոցում տեղակայված 34/24 ընտրատեղամասում հանձնաժողովի ՀԱԿ անդամը հիվանդացել է և չի ներկայացել աշխատանքի, իսկ «Ժառանգություն» կուսակցության անդամը երկու ժամով դուրս է եկել ընտրատեղամասից, 34/38 ընտրատեղամասում փորձում են կիրառել «կարուսել» կոչվող մեխանիզմ, նախնական տեղեկությամբ «Գծի հետև» կոչվող թաղամասի գրադարանում ընտրակաշառք են բաժանում: ՀՀ քաղաքացի Մարիամ Մովսիսյանը առաջին կարգի հաշմանդամ է, չի կարող տեղաշարժվել, սակայն 34 ԸԸՀ նախագահ Է.Բաղրամյանը հայտնել է, որ շրջիկ քվեատուփեր չկան:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: