«Աղյուսների գործի» վախճանը
26.03.2014 11:55
Գողություն
Մարտի 24-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով Ավանի բաժանմունք բերման են ենթարկել 1993 թ. ծնված Հարություն Ա.-ին, 1960 թ. ծնված Դարչո Գ.-ին և ներկայացրել են 1997 թ. ծնված Էդմոնդ Գ.-ին:
Պարզվել է, որ մարտ ամսվա ընթացքում նրանք մի կաթսայատան տարածքից գողացել են 1300 աղյուս:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: