ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողոնը՝ «Այֆոն 7». հանցագործությունը բացահայտված է

21.08.2019 18:17 Գողություն

Օգոստոսի 17-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացուհի հաղորդում էր տվել, որ օգոստոսի 16-ին, ժամը 23.30-ին, Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի մոտ նկատել է, որ պայուսակից գողացել են «Այֆոն 7» բջջային հեռախոսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ գողությունը կատարել է Մարտունի քաղաքի 37-ամյա մի բնակիչ: Օգոստոսի 20-ին, ժամը 12.00-ին, Երևանի Վարդանանց փողոցից ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին. նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: