«Բերետա» ատրճանակ` պահունակում երկու փամփուշտ
18.03.2015 18:58
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 17-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բակից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Հարություն Խ.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է «Բերետա» տիպի, 6.35 մմ տրամաչափի ատրճանակ` պահունակում երկու փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: