«ԲՄՎ X-5»-ը շրջվել է. վարորդը տեղում մահացել է
04.07.2016 14:16
ՃՏ պատահարներ
Հուլիսի 3-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԲՄՎ X-5» մակնիշի ավտոմեքենան Նոր-Գեղի-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1979 թ. ծնված Հարութ Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: