«ԲՄՎ»-ն դուրս գալով երթևեկելի մասից՝ բախվել է ցանկապատի
Ապրիլի 2-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ԲՄՎ 520» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել նույն գյուղի բնակիչներից մեկի տան ցանկապատին, ինչի հետևանքով 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: