ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ԲՄՎ»-ն դուրս գալով երթևեկելի մասից՝ մի քանի շրջապտույտ է կատարել. ուղևորուհին մահացել է

15.09.2014 12:01 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1988 թ. ծնված Աղաբեկ Հ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ժամը 15.15-ին Մրգաշեն գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի մասից և մի քանի անգամ շրջապտույտ կատարել:
Պատահարի հետևանքով ուղևորուհին՝ 1977 թ. ծնված Արփինե Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: