«ԲՄՎ»-ի վարորդն օրեր անց մահացել է
07.07.2017 13:40
ՃՏ պատահարներ
Հունիսի 24-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-316» և «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԲՄՎ-316»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 6-ին, ժամը 6.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, «ԲՄՎ-316»-ի վարորդը՝ 1947 թ. ծնված Աղասի Մխիթարյանը, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: