«ԳԱԶ-2402»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել
Օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Ջրառատ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: