«ԳԱԶ-24»-ը Բաբաջանյան փողոցում բախվել է էլեկտրասյանը
Մայիսի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բաբաջանյան փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
