«ԳԱԶել»-ն ամբողջությամբ այրվել է
16.01.2014 12:32
Հրդեհ
Հունվարի 15-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհին` Արևաբույր գյուղի մոտ, «ԳԱԶել» մակնիշի թիվ 50 երթուղու միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճանապարհի ձախ կողմով անցնող գազի խողովակին, ինչի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 07.17-ին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: