ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Գելլափ Ինթերնեյշնլ»-ի հետազոտություններով ՀՀ ոստիկանությունում դրական արդյունքներ են արձանագրվել

«Գելլափ Ինթերնեյշնլ»-ի հետազոտություններով ՀՀ ոստիկանությունում դրական արդյունքներ են արձանագրվել
Մայիսի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ոստիկանության ծառայողների և «Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների հանդիպում, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
Հանդիպման նպատակը վերջին շրջանում մայրաքաղաք Երևանում և հանրապետության բոլոր շրջաններում ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գործունեության գնահատման նպատակով իրականացված հետազոտությունների ամփոփումն էր:
«Գելլափ Ինթերնեյշնլ» Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Նավասարդյանը ներկայացնելով հետազոտությունների արդյունքները նշեց, որ գործունեության ընթացքում իրենք հատկապես  անդրադարձել են հետևյալ ոլորտներին ու խնդիրներին.
- Ոստիկանության վերջին մեկուկես տարվա գործունեության գնահատում.
- Ոստիկանության աշխատանքը 2013 թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում.
- 2013թ. ապրիլի 9-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների գնահատում.
Հանդիպում-քննարկման ընթացքում ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, փոխանցելով ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ուղերձը` նշեց, որ ուրախալի է հետազոտության դրական արդյունքների արձանագրումը, և աշխատանքն առաջիկայում կշարունակվի` նպատակ ունենալով հասնել ավելիին: