«Դուբայ-Երևան» չվերթի ինքնաթիռի ուղևորը ներկայացել է ոստիկանություն
03.12.2016 09:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ «Դուբայ-Երևան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժնի է ներկայացել 1966 թ. ծնված Տիգրան Ա.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 239 հոդվածի (hրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: