«Զիլ-Կոյ» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ գյուղում շրջվել է
Ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Զիլ-Կոյ» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ գյուղի 13-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: