«Զիլ» բեռնատարն ու «Յամահա» մոտոցիկլետը բախվել են
Հուլիսի 26-ին, ժամը 17.40-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Զիլ» բեռնատարն ու «Յամահա» մոտոցիկլետը, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ և հուլիսի 29-ին, ժամը 12.45-ին, բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: