«ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել պատի և կողաշրջվել
07.07.2014 15:31
ՃՏ պատահարներ
Հուլիսի 5-ին, ժամը 17.15-ին, Երևանի Լվովյան փողոցի թիվ 25 շենքի մոտ «ԶԻԼ-ՄՄԶ-4502» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից, բախվել ճանապարհին հարակից տան պատին և կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: