ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թումանյանի ոստիկանները անտառում փայտանյութով բեռնված «ԶԻԼ» են հայտնաբերել

Ապրիլի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելու ժամանակ, «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մարցի անտառպետության «Բարդուտի գլուխ» կոչվող տարածքում հայտնաբերել են «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 6 խմ փայտանյութով:
Ավտոմեքենայի մոտ գտնվող 1972 թ. ծնված Լեռնիկ Հ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն, իսկ փայտանյութի մասին հայտարարել է, որ ինքը և ընկերը՝ 1992 թ. ծնված Արծրուն Բ.-ն, ապրիլի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված տարածքից իր բենզասղոցով ապօրինի հատել են 2 հաճարենի, մասնակի մանրացրել, մթնելու պատճառով թողել անտառում, ապա ապրիլի 26-ին վերադարձել են անտառ, շարունակել փայտանյութը մանրացնելու և ավտոմեքենայում բեռնելու գործընթացը:
Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: