1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զինանոց-2017» միջոցառման շրջանակներում

«Զինանոց-2017» միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 16-ին, ժամը 20.20-ին, 1963 թ. ծնված Վահան Զ.-ն ներկայացել է բաժին և հանձնել «ՏՕԶ» տիպի, երկփողանի, ողորկափող հրացան, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 58 փամփուշտ:
Վահան Զ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանել է Արցախյան ազատամարտին մասնակցած, հանգուցյալ հորը:

***

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 16-ին, ժամը 11.00-ին, 1966 թ. ծնված Արմեն Բ.-ն կամավոր ներկայացրել է «ՏՕԶ-34EP» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, իրենց ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս: Հայտնել է նաև, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:

***

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, 1977 թ. ծնված Տիգրան Զ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան, «ԴՇԿ» գնդացրի 12,7 մմ տրամաչափի 2, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 22 փամփուշտ և ինքնաշեն 2 նռնակ՝ առանց պայթուցիչների, ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, որը մասնակցել է 1992-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտությանը:

***

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 16-ին, ժամը 17.45-ին, 1997 թ. ծնված Միքայել Ք.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 18 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են իր հանգուցյալ պապին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: