1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Զինանոց-2017» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

«Զինանոց-2017» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 30-ին, ժամը 17.00-ին, 1953 թ. ծնված Ալիսա Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿ-74» տիպի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, նռնակ՝ պայթուցիչով, և հայտնել, որ զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից, հանգուցյալ ամուսնուն:

***

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 30-ին, ժամը 20.40-ին, բաժին է ներկայացել 1964 թ. ծնված Կարինե Մ.-ն և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 43 փամփուշտ և «ԻԺ 5» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն. ձեռք էր բերել 1991-1992 թթ. ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ:

***

Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, 1962 թ. ծնված Կարեն Ս.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը ժամը 8.00-ի սահմաններում, իր անասնագոմի տանիքից և այն պատկանել է հանգուցյալ հորը:

***

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 30-ին, ժամը 11.45-ին, 1969 թ. ծնված Արմեն Շ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 18 Ե» տիպի, 12 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 8.30-ի սահմաններում, իրենց անասնագոմի տանիքից՝ նորոգման աշխատանքներ կատարելիս. հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:

***

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 30-ին, ժամը 11.30-ին, 1979 թ. ծնված Սարիբեկ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ գտել է նույն օրը, ժամը 9.00-ի սահմաններում, իրենց առանձնատանը կից թոնրատունը նորոգելիս, պատկանել է հանգուցյալ պապին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: