ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մեկնեցին ահազանգի հետքերով

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12.30-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ ինքը զենք-զինամթերք է թողել օդանավակայանի հանրակացարանի մոտ գտնվող աղբամանի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է առանց գործարանային համարի երկփողանի կարճեցված փողով որսորդական հրացան, անհայտ տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի 80, 5.45 մմ տրամաչափի՝ 61 և 9 մմ տրամաչափի 3 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: 
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: