Խարդախության համար հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
«Զինանոց 2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման երկրորդ փուլի շրջանակներում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 6-ին, ժամը 07.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1970 թ. ծնված Սարգիս Ջ.-ն, որը 2018թ. սեպտեմբերի 25-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով և նույն օրը, ժամը 10.20-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: