«Զվարթնոց» օդանավակայանից ներկայացավ ոստիկանություն
11.04.2018 15:03
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Էրեբունու պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 10-ին, ժամը 6.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ և «Զվարթնոց» օդանավակայանի սրահից բաժին է ներկայացվել 1979 թ. ծնված Վարդան Մ.-ն, որը 2017թ. օգոստոսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: