ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրի մոտ մի քաղաքացի զենք-զինամթերք է թողել

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 18.45-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի ցանկապատի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պարկ, որի մեջ առկա էր ինքնաշեն ատրճանակ, զինվորական սվին-դանակ, «ՌԳԴ» 2 նռնակ` պայթուցիչներով, գնդացիրի 7.62 մմ տրամաչափի՝ 30, 5.45 մմ տրամաչափի՝ 100, ինքնաձիգի 7.62 մմ տրմաչափի՝ 53, 9 մմ տրամաչափի՝ 2, 45 մմ տրամաչափի՝ 3 և խոշոր տրամաչափի 5 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: