«Լեքսուս»-ի վարորդը մահացել է
13.09.2016 17:07
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 13-ին, ժամը 1.50-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել էլեկտրասյանը, այնուհետև՝ ծառին:
Վարորդը՝ 1985 թ. ծնված Աշոտ Քոսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: