Փորձել են գողանալ «ԿամԱԶ»-ի մարտկոցները
03.08.2015 12:45
Գողություն
Օգոստոսի 2-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Աճառյան փողոցի թիվ 40/1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Ռոբերտ Բ.-ին՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնել է, որ ավտոմեքենայի մեջ եղել են իրեն անծանոթ երկու ուղևորներ, որոնք նշված հասցեի մոտ կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողանալ էլեկտրական մարտկոցները, սակայն նկատելով ավտոմեքենայի տիրոջը՝ դիմել են փախուստի:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռոբերտ Բ.-ն գողության փորձը կատարել է 1992 թ. ծնված Արթուր Բ.-ի հետ, ով նույն օրը, ժամը 13.00-ին, Ս. Տարոնցու փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: