«ԿամԱԶ»-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է
15.07.2017 11:52
ՃՏ պատահարներ
Հուլիսի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Գորիս-Հարթաշեն ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը՝ 1945 թ. ծնված Բորիս Հայրումյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: