«Կանեփ-կակաչ-2019» միջոցառում. օրվա ամփոփում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում օգոստոսի 14-ից 15-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1482.5 կգ կանեփի վայրի աճած զանգված:
Տնամերձ 7 հողամասից հայտնաբերվել է կանեփի 175 բույս:
Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 199փամփուշտ, հրազեն, հրացան, 4 ամունալ, նռնակ և նռնակի պայթուցիչ:
Առգրավել է ատրճանակ՝ 8 փամփուշտով:
Միջոցառման շրջանակներում 1 օրում հայտնաբերվել է 6 հետախուզվող:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ից մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Արդյունքների վերաբերյալ ամեն օր կտրվի տեղեկատվություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: