«Կարաբին» հրացան և գնդացրի 46 փամփուշտ
28.06.2013 10:00
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հունիսի 27-ին, ժամը 13.00-ին, Հոկտեմբեր գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և կամավոր հանձնել կարճեցված խզակոթով «Կարաբին» հրացան և գնդացրի 7,62 մմ տրամաչափի 46 փամփուշտ՝ ժապավենով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: