ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Կեղծ թևնոցների գործի» վախճանը

07.04.2014 11:17 Խարդախություն

Ապրիլի 4-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի թիվ 13 հասցեի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1978 թ. ծնված, նախկինում դատված Տիգրան Հ.-ին:
Պարզվել է, որ նա 2013 թ. նոյեմբերին Ռուբինյանց փողոցի թիվ 15/5 հասցեում գործող գրավատան աշխատակիցների վստահությունը չարաշահելով` գրավադրել է կեղծ ոսկյա թևնոց, որի դիմաց ստացել է 230.000 դրամ, իսկ ս/թ. հունվարին նույն գրավատանը գրավադրել է ևս մեկ կեղծ ոսկյա թևնոց, որի դիմաց ստացել է 240.000 դրամ:
Տիգրան Հ.-ն խոստովանել է, որ Երևանի տարբեր գրավատներում գրավադրել է ևս 12 կեղծ թևնոց, որոնք պատրաստել է իր ընկեր Գրիգորը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գրիգորը 1986 թ. ծնված Գրիգոր Յ.-ն է, որը ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով) կալանավորված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ խարդախներից տուժած մյուս գրավատները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: