ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Հաղթանակ» զբոսայգուց կատարված գողությունը բացահայտվեց

22.06.2015 10:51 Գողություն

Հունիսի 17-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գիշերը «Հաղթանակ» զբոսայգում գտնվող խաղային 3 ապարատները ջարդելով՝ գումար և խաղալիքներ են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին «Ուրախ ժամանց» ՍՊԸ-ի գործադիր տնօրենը հաղորդում էր տվել, որ ժամը 04.00-ից մինչև ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում խաղային սարքերը կոտրել և գողացել են խաղալիքներ, օծանելիք և 5200 դրամ, ինչից հետո ապակին կոտրել և կրպակից գողացել են մթերային ապրանքներ ու խաղալիքներ` պատճառելով 130.000 դրամի վնաս, այնուհետև մուտք են գործել դրամարկղի կրպակ, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Ոստիկանության ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 20-ին, ժամը 21.00-ին, նշված զբոսայգուց բերման են ենթարկել 1997 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: