ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Էրեբունու քրեական հետախույզները գողություններ են բացահայտել, այդ թվում՝ «Հայփոստի» մասնաճյուղից կատարված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

27.11.2019 18:49 Գողություն



Նոյեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում գողության 4 դեպք արձանագրվեց։ Մի դեպքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էրեբունու փողոցում գտնվող «Հայփոստի» մասնաճյուղի դուռը ու գողացել հեռուստացույցը գողացել։ Իսկ դեպքում մտել էին «Վիոլա ջուր» ընկերության սպասարկման գրասենյակ, բայց ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել։ Մյուս երկու դեպքերում գողություն էր կատարվել Էրեբունիում գտնվող ավտոսպասարկման ու կահույքի սրահներից։ Բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտման առումով կարևորագույն եզրահանգումներ արեցին։ Փաստական տվյալներով հիմնավորվեց, որ բոլոր դեպքերում գործել են նույն անձինք։ Օրեր անց էլ հայտնի դարձավ նրանց ինքնությունը։ Կասկածվող երիտասարդները, որոնք մայրաքաղաքի բնակիչներ են, հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ ներկայացվեցին տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Շարունակվում են նաև գողոնը հայտնաբերելու միջոցառումները։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: