ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Հետքի թղթակցի համակարգիչը ՀՀԿ վստահված անձը խլել է» վերտառությամբ հրապարակման կապակցությամբ

06.12.2015 22:36 Հանրաքվե
Դեկտեմբերի 6-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն է ստացվել, որ «Hetq.am» կայքում տեղադրվել է «Հետքի թղթակցի համակարգիչը ՀՀԿ վստահված անձը խլել է» վերտառությամբ հրապարակում:
Ժամը 15.40-ին «Hetq.am» կայքի լրագրող Դիաննա Ղազարյանը հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ին, թիվ 5/28 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձ Արթուր Խուրշուդյանն իր ձեռքից խլել է «Սամսունգ» տեսակի համակարգիչը` խոչընդոտելով իր լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Կատարվում է քննություն: