ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղում հանդես եկան Պաշտպանության նախարարության և Ոստիկանության թիմերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«ՀՀ վարչապետի գավաթ» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղում հանդես եկան Պաշտպանության նախարարության և Ոստիկանության թիմերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Դեկտեմբերի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ»-ի խաղարկության եզրափակիչը, որին մասնակցում էին Պաշտպանության նախարարության և Ոստիկանության ֆուտբոլային թիմերը: 
Դժվարին մրցաշարի նախընտրական փուլերը հաջողությամբ հաղթահարած թիմերի վճռորոշ հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկու կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, պարզապես ֆուտբոլասերներ:
Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում համառ ու անզիջում պայքար էր ծավալվել: Թիմերը լրջորեն էին պատրաստվել եզրափակիչ խաղին և ցուցադրեցին թե ֆիզիկական, թե տեխնիկա-տակտիկական, թե խաղային բարձր պատրաստականություն: Երկու ուժայինների ուժերը հավասար էին, և թիմերը խաղադադարի գնացին «չոր դարպասներով»:
Երկրոդ խաղակեսը նույնպես անցավ համառ պայքարում, և խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի:
Գոլեր չարձանագրվեցին նաև ավելացված ժամանակում:
Հաղթողին պետք է որոշեր 11 մետրանոցների շարքը: Եվ մարզական բախտը ժպտաց Պաշտպանության նախարարության թիմին:
«ՀՀ վարչապետի գավաթ»-ի խաղարկության եզրափակիչ հանդիպումն ավարտվեց 5-3 հաշվով:
ՀՀ ոստիկանության թիմը գրավեց 2-րդ տեղը:
Պաշտպանության նախարարության թիմին մրցաշարի գավաթը հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 
Եզրափակչի մասնակիցներն արժանացան համապատասխան պարգևների ու ստացան հուշանվերներ: