«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին մահացել է
28.09.2015 17:21
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 176-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել:
«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին` 1967 թ. ծնված Նոնա Պետրոսյանը, տեղում մահացել է, իսկ 3 ուղևորները և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: