«Մերսեդես Բենց»-ը Երևան-Երասխ ճանապարհին բախվել է «ՎԱԶ-21015»-ի
Ապրիլի 23-ին, ժամը 23.35-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21015»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: