«Մերսեդես-Բենց»-ի վարորդը բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել բենզալցակայանի աշխատակցին
08.02.2014 12:13
ՃՏ պատահարներ
Փետրվարի 7-ին, ժամը 08.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում, բենզալցակայանի մոտ, վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորող, 1997 թ. ծնված Համլետ Վ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: