«Մերսեդես Բենց»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատարի հենասյանը
Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատարի հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա սթափության վիճակը պարզվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: