ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Մերսեդես Բենց»-ի ուղևորուհին ոստիկաններին հայտնել է, որ փորձում են իրեն առևանգել

Փետրվարի 8-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության ծառայողները Արտաշատ քաղաքի Երևանյան և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում, ՃԵԿ խախտում կատարելու համար, կանգնեցրել են «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա, որի ուղևորուհին` 1994 թ. ծնված Լ. Մ.-ն հայտնել է, որ իրեն փորձում են առևանգել:
Ոստիկանության Արտաշատի բաժնի և ՃՈ ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել «Մերսեդես Բենց»-ի վարորդ, 1985 թ. ծնված Լյուդվիգ Ք.-ին և վերջինիս ուղևորներ` 1986 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1979 թ. ծնված Աշոտ Հ.-ին և 1987 թ. ծնված Մհեր Օ.-ին:
Բաժին է հրավիրված Լ. Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.45-ի սահմաններում, Վերին Արտաշատ գյուղից վերջիններս փորձել են ամուսնության նպատակով առևանգել իրեն, ինչը կանխվել է ՃՈ ծառայողների կողմից:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: