«Մերսեդես Բենց»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է
24.08.2016 12:43
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 22-ին, ժամը 3-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչությունից հաղորդում էր ստացվել, որ Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում ավտովթար է տեղի ունեցել. «Մերսեդես Բենց C 240» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոմայրուղու 4-րդ կմ-ի հատվածում բախվել էր ավտոմայրուղու լայնքով որպես արգելապատնեշ հանդիսացող հողակույտին:
Վարորդը՝ 1982 թ. ծնված Արտակ Մարկոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ օգոստոսի 23-ին, ժամը 2.30-ի սահմաններում, գիտակցության չգալով մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: