«Մերսեդես»-ը դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ժայռին
Հոկտեմբերի 30-ին, ժամը 02.40-ի սահմաններում, «Մերսեդես Բենց ՄԼ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել ժայռին:
Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
