ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Մերսեդես»-ից կատարված գողությունը բացահայտվեց

04.09.2019 15:11 Գողություն

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին էր ահազանգել մի տղամարդ, որ օգոստոսի 31-ի ժամը 19.00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Անդրանիկի փողոցի 105 շենքի բակում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի նիկելապատ աքսեսուարները:
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի Ռուբինյանց փողոցի 36-ամյա մի բնակիչ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նա սեպտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: