«Մերսեդեսն» ընկել է սահքի մեջ
Հունվարի 16-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Ֆիդայինների փողոցում ընկել է սահքի մեջ, ինչի հետևանքով մայթեզրին կանգնած 17-ամյա տղան վրաերթի է ենթարկվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: