ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Միցուբիշի»-ում առանց համապատասխան փաստաթղթերի հրացան է հայտնաբերվել

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների կողմից Վարդենիս-Սոթք ճանապարհին կանգնեցվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը` 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն, ոստիկանների պահանջով բացել է ավտոմեքենայի բեռնախցիկը, որտեղ դրված է եղել առանց համապատասխան փաստաթղթերի «ՄՑ-2001» տիպի, 20 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: