«Միցուբիշի Մոնտեռո»-ն բախվել է ծառի
Փետրվարի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Միցուբիշի Մոնտեռո» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում բախվել է մայթեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
