ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Նիսան-Սանի»-ի վրա կրակոցներ արձակողը հայտնաբերվել և ձերբակալվել է

«Նիսան-Սանի»-ի վրա կրակոցներ արձակողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանից ուղևորվել է Մասիս և «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իր վրա կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել էր «Նիսան-Սանի» ավտոմեքենա, որի ձախ կողմում առկա էին հրազենային կրակոցի նմանվող 12 հետքեր, իսկ նույն կողմի հետևի անվադողն ամբողջությամբ վնասված էր:
Սեպտեմբերի 13-ին պարզվել է, որ ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել 1991 թ. ծնված Կառլեն Բ.-ն, որը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: