ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Նոութբուք»-ի գողություն՝ նախնական համաձայնությամբ

03.02.2015 15:10 Գողություն

Հունվարի 25-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1980 թ. ծնված Էլեն Գ.-ն և հայտնել, որ իրենց տնից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ հունվարի 24-ի ժամը 23.30-ից մինչև հունվարի 25-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, խոհանոցի դուռը բացելով, նշված տնից գողացել են «Նոութբուք» համակարգիչ` պատճառելով մոտ 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 2-ին, ժամը 16.00-ին, Երևան քաղաքի Աճառյան փողոցի թիվ 32 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Նշան Ե.-ին, ով խոստովանել է, որ հունվարի 25-ին, նախնական համաձայնության գալով իր ընկերներ` 1980 թ. ծնված Սարո Ղ.-ի, 1975 թ. ծնված Ռուդիկ Բ.-ի և 1990 թ. ծնված Մայիս Հ.-ի հետ, մուտք են գործել հիշյալ բնակարան և գողացել համակարգիչը:
Ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Սարո Ղ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռուդիկ Բ.-ին և Մայիս Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: